Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին կոչ է արել՝ Ռուսաստանին զրկել ՄԱԿ-ում վետոյի իրավունքից

Զելենսկին կոչ է արել՝ Ռուսաստանին զրկել ՄԱԿ-ում վետոյի իրավունքից
Աշխարհ
18:11, 22 сентябрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ցուցադրված տեսաուղերձում կոչ է արել Ռուսաստանին զրկել համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից:

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի պատիժը պետք է դառնա «խաղաղության բանաձևի» մի մասը, որում այն ներառում է, բացի միջազգային կազմակերպություններում մեկուսացումից, նաև՝ պատժամիջոցներ, առևտրի արգելափակում և վնասի փոխհատուցում: