Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի Արևելյան Ադրբեջանում սահմանապահները ձերբակալել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի. իրանական ԶԼՄ-ներ

Իրանի Արևելյան Ադրբեջանում սահմանապահները ձերբակալել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի. իրանական ԶԼՄ-ներ
Աշխարհ
16:55, 23 сентябрь 2022
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի սահմանապահ ծառայության ղեկավարը հայտնել է, որ Խոդաֆերին գավառի սահմանապահները և օպերատիվ հետախուզական խումբը նույնականացրել և ձերբակալել են ահաբեկչական խմբավորման երկու անդամների, ովքեր մտադիր էին երկիր մուտք գործել Իրանում անկարգություններին և վանդալիզմի ակտերին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ձերբակալվածներից առգրավվել են տարբեր տեսակի զենքեր: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։