Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաձգություն Իժևսկի դպրոցում. կան վիրավորներ և 13 զոհ

Հրաձգություն Իժևսկի դպրոցում.  կան վիրավորներ և 13 զոհ
Աշխարհ
16:00, 26 сентябрь 2022
Այսօր առավոտյան անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի Պուշկինսկայա փողոցում գտնվող թիվ 88 դպրոցում։ Նա ներթափանցել է դպրոց՝ սպանելով անվտանգության աշխատակցին։
Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ, սպանվել է անվտանգության աշխատակիցը, Telegram-ում հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։

Իժևսկի թիվ 88 դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնել են Քննչական կոմիտեից։ Հարձակման զոհերի թվում են յոթ երեխաներ։ Վիրավորվել է նաև 14 երեխա և 7 մեծահասակ։
Ուդմուրտիայի իշխանությունները սուգ են հայտարարել։