Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Սենատը Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը հիմնազուրկ է որակել և կրկին արդարացրել է նրան

ԱՄՆ Սենատը Թրամփի  դեմ առաջադրված մեղադրանքը հիմնազուրկ է որակել և կրկին արդարացրել է նրան
Աշխարհ
14:58, 15 февраль 2021
Փետրվարի 13-ին ԱՄՆ Սենատում կայացավ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով քվեարկությունը։  Նախկին նախագահը մեղադրվում է հունվարին 6-ին Վաշինգթոնում  տեղի ունեցած անկարգությւոնների հրահրման մեջ, սակայն նրան մեղավոր ճանաչելու համար բավարար քվեներ չհավաքվեցին։ 

Մեղավոր ճանաչելու օգտին  քվեարկեցին Սենատի անդամներից 57-ը։ Ըստ ԱՄՆ-ի սահմանդրության՝ իմփիչմենթը հաջողությամբ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ էր քվեների առնվազն 2/3-ը՝ 67 ձայն։ 

Սենատում ներկայացված հանրապետականներից միայն 7-ն են քվեարկել իմփիչմենթի օգտին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսնն իր հայտարարության մեջ  հանրապետականների պահվածքը վախկոտություն որակեց։  

«Նրանք մի խումբ վախկոտ հանարապետականներ են, որոնք որևէ այլ տարբերակ չունեին։ Նրանք վախեցան պաշտպանել իրենց աշխատավայրը, այն կառույցը, որում աշխատում են։ Նրանք ենթարկվեցին նման սարսափելի վերաբերմունքի, նրանց աչքի առաջ ամբոխը կոչ էր անում կախաղան հանել սենատի նախագահ Մայք Փենսին, և այդքանից հետո հանրապետական սենատորները պարզապես անտեսեցին այդ ամենը։ Ինչու՞, որովհետև, ըստ ամենայնի, նրանք ուղղակի չեն կարող այլ աշխատանք գտնել»,- հայտարարեց նա։

Դեմոկրատ սենատորները հույս ունեին, Թրամփի մեղքը ապացուցող փաստարկների ճնշման ներքո, հանրապետական սենատորների կողմից ստանալ բավարար ձայներ։ Սակայն նրանց հույսերը արդարացան մասամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի բլրում գտնվող Կոնգրեսի շենքը հարձակման էր ենթարկվել, երբ պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 30 հազար կողմնակիցներ հավաքվեցին Վաշինգթոնի կենտրոնում՝ պնդելով, որ նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները կեղծվել են։ Անկարգությունների հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։

Նախկին նախագահի իմփիչմենթի գործնթացը մեկնարկել էր նրա Սպիտակ տունը լքելուց հաշված օրեր առաջ։

Սյուզի Սիրականյան