Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճապոնիան Ռուսաստանից պաշտոնական ներողություն է պահանջել

Ճապոնիան Ռուսաստանից պաշտոնական ներողություն է պահանջել
Աշխարհ
15:15, 27 сентябрь 2022
Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինին կանչել են Ճապոնիայի ԱԳՆ։ Նրան բողոք են հայտնել Վլադիվոստոկում հյուպատոս Մոտոկա Տացունորիի ձերբակալման կապակցությամբ, ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
«Ռուսական կողմի գործողությունները Վիեննայի կոնվենցիայի խախտում են, և դա բացարձակապես անընդունելի է»,- ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ 
Նրանք հավելել են, որ Գալուզինին խիստ բողոք են հայտնել և ռուսական կողմից պաշտոնական ներողություն պահանջել։ ԱԳ փոխնախարար Տակեո Մորին Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել «լրջորեն վերաբերվել ճապոնական կողմի բողոքին և առաջարկին»։
Միաժամանակ գերատեսչության ղեկավար Յոսիմասա Հայասին հայտարարել է, որ հյուպատոսը հակաիրավական գործողություններ չի կատարել, նախարարը նաև քննադատել է դիվանագետի ձերբակալման հանգամանքները։ Այժմ Տացունորին արդեն ազատ է արձակվել, հավելել է Հայասին։
 Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ հյուպատոսին ձերբակալել են լրտեսության պատճառով։ Նշվել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ճապոնացի դիվանագետը ստացել է տեղեկություն, որը ենթակա է եղել սահմանափակ տարածման։