Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանելու՝ հանրաքվեների կազմակերպման պատճառով

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանելու՝ հանրաքվեների կազմակերպման պատճառով
Աշխարհ
17:30, 27 сентябрь 2022
Եվրամիությունը որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում անցկացված հանրաքվեների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոնան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու հանրաքվեների կազմակերպման համար»,- ասել է նախարարը։ 

Կոլոնայի խոսքով՝ ԵՄ-ում արդեն ընթանում են հակառուսական սահմանափակումների նոր փաթեթի ներդրման վերաբերյալ խորհրդակցություններ։
«Այն կպարունակի միջոցներ կիրառել այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են հանրաքվեների կազմակերպման համար, ինչպես նաև կշոշափի այն ոլորտները, որոնք նախկինում չեն հայտնվել պատժամիջոցների տակ»,- ասել է ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Եվրամիության ներկայացուցիչները խախտում են համարել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների դիտորդությունը։ Բրյուսելը ենթադրում է, որ պատժամիջոցներ կսահմանվեն միության երկրներից դիտորդների դեմ։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ աշխարհը երբեք Ռուսաստանի մաս չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը։ Մինչ այդ համանման կարծիք էին հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և մի շարք այլ արևմտյան առաջնորդներ։