Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հրամանագրեր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի անկախությունը ճանաչելու մասին

Պուտինը հրամանագրեր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի անկախությունը ճանաչելու մասին
Աշխարհ
11:59, 30 сентябрь 2022
Ռուսաստանը ճանաչել է Խերսոնի և Զապորոժիեի մարզերի անկախությունը: Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրերում, որը այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, որն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, հաշվի առնելով Խերսոնի մարզի ժողովրդի կամքի արտահայտումը հանրաքվեին, որը կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, վճռում եմ. Ճանաչել Խերսոնի մարզի պետական ինքնիշխանությունը և անկախությունը»,- ասվում է Խերսոնի մարզը ճանաչելու մասին հրամանագրում։ 

Համանման փաստաթղթով Պուտինը վճռել է «ճանաչել Զապորոժիեի մարզի պետական ինքնիշխանությունն ու անկախությունը»։
 
Ինքնաթիռը՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարներով, Մոսկվա է ժամանել սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Ավելի վաղ նրանք բոլորը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրենց տարածաշրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու խնդրանքով։ Համապատասխան պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Կրեմլի Մեծ պալատում։