Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G-7-ի առաջնորդներն այսօր կքննարկեն Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը՝ ուկրաինական քաղաքների հրթիռակոծության ֆոնին

G-7-ի առաջնորդներն այսօր կքննարկեն Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը՝ ուկրաինական քաղաքների հրթիռակոծության ֆոնին
Աշխարհ
11:47, 11 октябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և G-7-ի առաջնորդներն այսօր վիրտուալ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը երեկ ուկրաինական քաղաքների վրա հրթիռային հարվածների ֆոնին, հայտնել է Սպիտակ տունը:

Հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը երեկ երեկոյան ուղերձի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ոչնչացված բոլոր օբյեկտները կվերականգնվեն, իսկ արևմտյան գործընկերները կարագացնեն Կիևին ՀՕՊ առաջադեմ համակարգերի տրամադրումը հարձակումներից պաշտպանվելու համար։ 

Ինչպես ասվում է Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ՝ G7-ի ղեկավարների այսօրվա հանդիպումը կլինի առաջինը ուկրաինական զորքերի հակահարձակման մեկնարկից ի վեր։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, ինչպես սպասվում է, ՆԱՏՕ-ի առաջնորդներին հրատապ հանդիպման կոչ կանի։