Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինական քաղաքների հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

Ուկրաինական քաղաքների հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
Աշխարհ
12:28, 11 октябрь 2022
Ռուսական կողմից ուկրաինական քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 105-ը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Սրանք առայժմ նախնական տվյալներն են։

Ծայրահեղ կարևորության և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա արկերն ընկել են 12 մարզերում և Կիևում, ինչի հետևանքով բռնկվել է ավելի քան 30 հրդեհ, որոնք վերացվել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից, հաղորդել է գերատեսչությունը։

Հոսանքազրկվել են Կիևի, Լվովի, Սումիի, Տերնոպոլի և Խմելնիցկիի մարզերի 301 բնակավայրեր: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 3571 բնակավայրերում: