Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G7-ի երկրները Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

G7-ի երկրները Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել
Աշխարհ
22:12, 11 октябрь 2022
Այսօր տեղի է ունեցել G7-ի երկրների առցանց հանդիպումը Ուկրաինայի մասնակցությամբ՝ ի դեմս երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկու․ գրում է topnews.ru-ն։

Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարությունը տարածել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը։

Նախ, G7-ի առաջնորդները հայտարարել են, որ մտադիր չեն ճանաչել Ռուսաստանի կողմից բռնակցված Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների, ինչպես նաև Ղրիմի  «կեղծ հանրաքվեների» արդյունքները։

Բացի այդ, առաջնորդները խստորեն դատապարտել են ռազմական գործողությունները և Ռուսաստանից պահանջել անհապաղ դադարեցնել դրանք, ինչպես նաև դուրս բերել ռուսական զինված ուժերն ու ռազմական տեխնիկան Ուկրաինայի տարածքից, քանի որ G7-ը լիովին աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Ավելին, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են և կշարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային զենքի մատակարարման հարցում։

Նաև ԵՄ-ն խոստացել է օգնություն տրամադրել Կիևին՝ ձմռանը նախապատրաստվելիս:

G7-ի անդամները պնդել են՝ իրավիճակը պետք է խաղաղ կարգավորվի՝ Ուկրաինայում ավերածությունները վերականգվեն Ռուսաստանի հաշվին և ՌԴ-ն հանցագործությունների համար հետապնդվի։

G7-ի ղեկավարները հայտարարել են նաև, որ Ուկրաինայում քիմիական, կենսաբանական կամ ատոմային զենքի կիրառումը կհանգեցնի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ, նրանք մտահոգություն են հայտնել ռուսական խողովակաշարերին հասցված վնասների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դատապարտում են կարևոր ենթակառուցվածքների ցանկացած միտումնավոր ոչնչացում։