Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրկին պայթյուններ Կիևում. վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները

Կրկին պայթյուններ Կիևում. վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները
Աշխարհ
11:46, 18 октябрь 2022
Այսօր առավոտյան երեք պայթյուն է որոտացել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։

«Կիև: Երեք պայթյուն էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր հերթին հայտնել է, որ վնասվել է Կիևի Դեսնյանսկի շրջանում տեղակայված կրիտիկական ենթակառուցվածքը։

«Առավոտյան կրկին պայթյուններ Կիևում: Դեսնյանսկի շրջան: Կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներ: Բոլոր ծառայությունները տեղում են: Ավելի մանրամասն տեղեկություններ՝ ավելի ուշ»,- գրել է Կլիչկոն իր Telegram-ալիքում: