Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի նախագահը ժամանել է Կիև՝ առաջին անգամ պատերազմի սկզբից ի վեր

Գերմանիայի նախագահը ժամանել է Կիև՝ առաջին անգամ պատերազմի սկզբից ի վեր
Աշխարհ
13:58, 25 октябрь 2022
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 24-ի ուշ գիշերին ժամանել է Ուկրաինա, հայտնում է Reuters-ը։ Սա Շտայնմայերի առաջին այցն է Կիև՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։

 Գերմանիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այցի ընթացքում Շտայնմայերը Ուկրաինայի իշխանությունների հետ կքննարկի ոչ միայն զենքի մատակարարման հարցը, այլև պատերազմի ընթացքում վնասված ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ համակարգի և ջեռուցման ցանցերի վերականգնման օգնության հարցը, որոնք պետք է կատավեն մինչև ձմռան սկիզբը։

«Իմ ուղերձը Ուկրաինայի ժողովրդին՝ դուք կարող եք հույս դնել Գերմանիայի վրա»,- ասել է Շտայնմայերը: