Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան «կորցրել է ինքնիշխանությունը» Պուտինի ձևակերպումը վկայում է պատերազմը շարունակելու նրա մտադրության մասին. ISW

Ուկրաինան «կորցրել է ինքնիշխանությունը» Պուտինի ձևակերպումը վկայում է պատերազմը շարունակելու նրա մտադրության մասին. ISW
Աշխարհ
13:26, 27 октябрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ նա լրջորեն շահագրգռված չէ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններով և մտադիր է շարունակել պատերազմը՝ պահպանելով առավելապաշտական նպատակները, կարծում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։

Նախօրեին ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինան «կորցրել է ինքնիշխանությունը»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային օգտագործում է որպես «խոյ» Ռուսաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դեմ։ 

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ուժեղացրել է այս նարատիվը՝ հայտարարելով, որ «Ուկրաինան կորցրել է ունակությունը՝ գոյություն ունենալու որպես պետություն», «օկուպացված է ՆԱՏՕ-ի կողմից» և «դարձել է Միացյալ Նահանգների գաղութը»։

Այսպիսի ձևակերպումները անհամատեղելի են հրադադարի մասին հավասարազոր հիմունքներով բանակցությունների հետ, էլ չասած հակամարտության մասին, որը սկսել է Ռուսաստանը, նշում է ISW-ն։  

Ընդհակառակը, դա համոզիչ կերպով վկայում է այն մասին, որ Կրեմլը, ինչպես նախկինում, ձգտում է Ուկրաինայում ռազմական հաղթանակի և Կիևում ռեժիմի փոփոխության, որը, նրա կարծիքով, կվերակողմնորոշի Ուկրաինային Արևմուտքից  դեպի Ռուսաստան, որը կարող է վերահսկել Կիևի գործողությունները:

Սա նաև ցույց է տալիս, որ Պուտինի նպատակները դուրս են գալիս ուկրաինական տարածքի շրջանակներից, որի բռնակցման մասին նա արդեն հայտարարել է, էլ չասած այն շրջանների մասին, որոնք փաստացի վերահսկում են ռուսական զորքերը, եզրակացնում են վերլուծաբանները: