Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Պուտինը չի պատրաստվում կիրառել միջուկային զենք, ապա ինչո՞ւ է շարունակ դրա մասին խոսում». Բայդեն

«Եթե Պուտինը չի պատրաստվում կիրառել միջուկային զենք, ապա ինչո՞ւ է շարունակ դրա մասին խոսում». Բայդեն
Աշխարհ
10:41, 28 октябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թերահավատորեն է վերաբերվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, թե ինքը մտադիր չէ միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։

Պուտինը երեկվա իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը չի սպառնացել կիրառել միջուկային զենք և միայն պատասխանել է արևմտյան առաջնորդների կողմից միջուկային շանտաժին։
«Եթե նա ոչ մի մտադրություն չունի, ինչո՞ւ է շարունակում խոսել այդ մասին:Ինչո՞ւ է խոսում մարտավարական միջուկային զենք կիրառելու կարողության մասին»,- ասել է Բայդենը NewsNation հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին CNN-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է դիտարկել «կեղտոտ ռումբ» օգտագործելու հարցը և պատրվակ է ստեղծում, որպեսզի դրա համար մեղադրի Ուկրաինային:

Միաժամանակ Քիրբին նշել է, որ Վաշինգտոնը դրա որևէ նախանշան առայժմ չի տեսնում։ 
«Նրանք հաճախ են մեղադրում ուրիշներին այն ամենի համար, ինչ իրենք են անում կամ պատրաստվում անել: Ուստի մենք պետք է լրջորեն վերաբերվենք դրան,- ասել է Քիրբին: -Նույնիսկ այսօր մենք որևէ նշան չենք տեսնում, որ ռուսները ծրագրում են օգտագործել «կեղտոտ ռումբ» կամ նույնիսկ պատրաստվում են դրան»: