Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեուլը Ուկրաինային չի տրամադրում մահաբեր զենք. Հարավային Կորեայի նախագահը՝ Պուտինին

Սեուլը Ուկրաինային չի տրամադրում մահաբեր զենք. Հարավային Կորեայի նախագահը՝ Պուտինին
Աշխարհ
11:43, 28 октябрь 2022
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը հայտարարել է, որ Սեուլն Ուկրաինային չի տրամադրել մահաբեր զենք՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, թե նման քայլը կփլուզի երկկողմ հարաբերությունները։

Հինգշաբթի օրը «Վալդայ» ակումբի նիստում Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կորեան, իբր, որոշում է կայացրել զենք մատակարարել Ուկրաինային, և ակնարկել է, որ Սեուլին դուր չէր գա, եթե Մոսկվան վերականգներ ռազմական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ:

«Մենք համերաշխ ենք միջազգային հանրության հետ՝ Ուկրաինային ցուցաբերելու մարդասիրական օգնություն, և ոչ մի մահաբեր զենք չենք տրամադրել, բայց ցանկացած դեպքում դա մեր ինքնիշխանության հարցն է»,- ասել է Յունը լրագրողներին։ 

Հարավային Կորեան, որը ԱՄՆ-ի դաշնակիցն է, պնդում է, որ չի տրամադրելու Ուկրաինային մահաբեր զենք՝ ձգտելով խուսափել Ռուսաստանի հետ թշնամանքից ինչպես տնտեսական, այնպես էլ Հյուսիսային Կորեայի վրա Մոսկվայի հնարավոր ազդեցության պատճառով:

«Մենք ջանքեր ենք գործադրում՝ պահպանելու համար խաղաղ, լավ հարաբերությունները աշխարհի բոլոր երկրների՝ ներառյալ Ռուսաստանի հետ»,- հավելել է Հարավային Կորեայի նախագահը։