Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Twitter-ի ղեկավարն այժմ Իլոն Մասկն է

Twitter-ի ղեկավարն այժմ Իլոն Մասկն է
Աշխարհ
12:02, 28 октябрь 2022
Ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է Twitter ընկերությունը, իսկ նախորդ ղեկավարությունը լքել է ընկերության շտաբ-բնակարանը։ Այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերության թղթակից Դևիդ Ֆեյբերը՝ հղում անելով աղբյուրներին։

«Twitter-ի ղեկավարն այժմ Իլոն Մասկնէ, - ասվում է թղթակցի թվիթերյան հաղորդագրության մեջ:- Ինձ հաղորդել են, որ նախկին գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել են շտաբ-բնակարանը և չեն վերադառնա, քանի որ սկսվում է Մասկի դարաշրջանը»:
 
Ինչպես հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, Մասկն արդեն փակել է ընկերությունը ձեռք բերելու գործարքը։