Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն Իսրայելին նախազգուշացրել է զենք չտրամադրել Ուկրաինային

Ռուսաստանն Իսրայելին նախազգուշացրել է զենք չտրամադրել Ուկրաինային
Աշխարհ
12:43, 28 октябрь 2022
Եթե Իսրայելը սկսի զենք մատակարարել Ուկրաինային, ապա Ռուսաստանը դա կգնահատի որպես ոչ բարեկամական քայլ։ Այս մասին հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը, հայտնում է Kan11-ը։ 

Հարցազրույցում դիվանագետը մեկնաբանել է ռուս-իսրայելական հարաբերությունների ներկա վիճակը։ «Ներկայումս մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Ռուսաստանը և Իսրայելը տասնամյակներ են ծախսել՝ հասնելու համար համագործակցության և բարեկամության ներկայիս բարձր մակարդակին։ Այո, ես կօգտագործեի «բարեկամություն» բառը։ Բայց ցանկացած քայլ, որ արվում է առանց հաշվի առնելու երկրներից մեկի ազգային շահերը, կարող է փլուզել այդ հարաբերությունները։ Եթե Իսրայելըսկսի զենք մատակարարելՈւկրաինայի ներկայիս«ահաբեկչական ռեժիմին», ապա դաՌուսաստանում կգնահատվի որպեսծայրահեղ ոչ բարեկամական քայլ»,- ասել է Անատոլի Վիկտորովը։

Միաժամանակ, Ռուսաստանի դեսպանը դրական է արտահայտվել Իսրայելի ներկայիս կառավարության մասին՝ «կշռադատված դիրքորոշման» համար, որն արտահայտվել է Կիևին զենք մատակարարելուց հրաժարվելու մեջ։ 

Դիվանագետի խոսքով՝ Իսրայելը նաևչպետք է անհանգստանա Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդմամբ։ «Դրանք նորմալ հարաբերություններ են երկու երկրների միջև։ Բացի դրանից, Ռուսաստանը մշտապես հաշվի է առել և մտադիր է շարունակել հաշվի առնել Իսրայելի հիմնավոր մտահոգությունները և նրա խոցելիությունը անվտանգության ոլորտում»,- ընդգծել է նա։