Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 140-ը

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 140-ը
Աշխարհ
11:07, 31 октябрь 2022
Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 141 մարդ։ Զոհերի թիվը կարող է աճել, շատերը դեռևս համարվում են անհետ կորած: Կամուրջը փլուզվել է երկարատև վերանորոգումից ընդամենը մի քանի օր անց։
 
Ինչպես հաղորդել է BBC-ի՝ Հարավային Ասիայի հարցերով թղթակիցը, երկուշաբթի առավոտյան հաստատված զոհերի թիվը հասել է 141-ի: 

Ոստիկանության տվյալներով՝ փրկվել է ավելի քան 170 մարդ, 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
 
Զոհերից շատերը երեխաներ են, ովքեր իրենց ծնողների հետ եկել էին արձակուրդներին նշելու հնդկական գլխավոր տոներից մեկը՝ Դիվալին:
 
Մորբի քաղաքում Մաչխու գետի վրայով կամուրջը փլուզվել է կիրակի երեկոյան՝ կես տարվա վերանորոգումից հետո դրա բացումից ընդամենը մի քանի օր անց։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ մոտ 500 մարդ է հավաքվել կամրջի վրա և դրա կողքին. նրանք նշել են Դիվալին։ Արդյունքում պարանները, որոնցից կախված է եղել կամուրջը, կտրվել են, մարդիկ ընկել են միմյանց վրա և գետը։