Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը 1,5 միլիարդ դոլարի վարկ կհատկացնի Բելառուս-ՌԴ ինտեգրացիոն նախագծերի համար. Լուկաշենկո

Ռուսաստանը  1,5 միլիարդ դոլարի վարկ կհատկացնի Բելառուս-ՌԴ ինտեգրացիոն նախագծերի համար. Լուկաշենկո
Աշխարհ
14:34, 31 октябрь 2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շուտով կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Դա հաստատ է: Առաջիկայում մենք հերթական անգամ կհանդիպենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ և արդեն վերջնական կամփոփենք այս տարվա արդյունքները: Եվ առնվազն կծրագրենք մեր խնդիրները գալիք տարվա համար՝ նախագահների մակարդակով»,- այսօր ասել է Լուկաշենկոն՝ զեկույցով ընդունելով կառավարության ղեկավար Ռոման Գոլովչենկոյին։ Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը:

Բելառուսի նախագահը վարչապետից հետաքրքրվել է, թե ինչպես են բելառուսա-ռուսական ինտեգրացիոն նախագծերի իրականացման հետ կապված գործերը։ «Մենք պայմանավորվել ենք նախագահ Պուտինի հետ, որ մոտ 1,5 միլիարդ դոլար կհատկացվի այդ ինտեգրացիոն նախագծերի համար: Դրանք համատեղ են: Ձեռնտու են և Ռուսաստանին, և մեզ: Նույնիսկ ավելի շատ Ռուսաստանին, քան մեզ: Ուստի Ռուսաստանն է վարկավորում դրանք»,- ասել է Բելառուսի նախագահը: