Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին սկսել է պատնեշ կառուցել

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին սկսել է պատնեշ կառուցել
Աշխարհ
15:09, 02 ноябрь 2022
Լեհաստանում աշխատանքներ են սկսել Ռուսաստանի հետ սահմանին պատնեշի կառուցման ուղղությամբ, չորեքշաբթի հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, փոխանցում է «Իտերֆաքսը»:

«Մենք ուժեղացնում ենք անվտանգությունը Կալինինգրադի մարզի հետ Լեհաստանի սահմանին: Պատնեշի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են: Դրանց մասնակցում են լեհական զորքերի սակրավորներն ու զինվորները»,- ասել է նախարարը Լեհական ռադիոյի եթերում: 

Նա նշել է, որ այդ պատնեշը կլինի «ժամանակավոր»:

Ավելի վաղ Լեհաստանի տարածք միգրանտների ներխուժման բազմաթիվ փորձերի պատճառով ամրացված պատնեշ է կառուցվել Բելառուսի հետ սահմանին։