Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ն իրավունք է վերապահում պաշտպանելու իրեն». Պենտագոնը՝ Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հնարավոր հարձակման մասին

«ԱՄՆ-ն իրավունք է վերապահում պաշտպանելու իրեն». Պենտագոնը՝ Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հնարավոր հարձակման մասին
Աշխարհ
15:14, 02 ноябрь 2022
Պենտագոնին մտահոգում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հնարավոր հարձակումները։ Նա «մշտական կապի մեջ է» Էր-Ռիադի հետ այդ հարցով, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Փաթ Ռայդերը ճեպազրույցում: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Զինվորականն ընդգծել է, որ չի խոսի «ուժային պաշտպանության կոնկրետ մակարդակների» մասին, սակայն Միացյալ Նահանգներն «իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իրեն՝ անկախ նրանից, թե որտեղ են ծառայում ամերիկյան զորքերը՝ Իրաքում, թե այլուր»։ 

Հստակեցնող հարցին՝ հարձակման կոնկրետ սպառնալիք կա՞, Փաթ Ռայդերը չի պատասխանել: