Քաղաքացիակենտրոն
լրատվություն

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 140,6 միլիոնից

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 140,6 միլիոնից
Աշխարհ
17:45, 17 апрель 2021
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 140 մլն 645 հազար 382 դեպք է հաստատվել։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 15 հազարից: Ապաքինվել է ավելի քան 119 միլիոն 470 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 32 մլն 308 հազար 557 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 579 հազար 951 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 14 մլն 526 հազար 609-ի, մահերինը՝ 175 հազար 673-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 13 միլիոն 834 հազար 342 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 369 հազար 24 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 224 հազար 321 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 100 հազար 404 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ռուսաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 693 հազար 469, մահերինը՝ 105 հազար 193: Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 215 հազար 445 վարակվածության ընդհանուր, 66 հազար 327 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 294 հազար 540-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 925 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 95-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 483 է, որից ապաքինվել է 85 հազար 538-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: