Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանում սառցադաշտի իջեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Հնդկաստանում սառցադաշտի իջեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Աշխարհ
12:06, 08 февраль 2021
Հնդկաստանի հյուսիսում սառցադաշտի սահքի հետևանքով, որը պատճառ է դարձել հեղեղումների, 14 մարդ է զոհվել, հայտնում է ANI հնդկական գործակալությունը։

«Ընդհանուր առմամբ՝ 15 մարդ փրկվել է, և 14 դի գտնվել են տարբեր վայրերից»,- ասվում է երկրի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հնդկաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ փետրվարի 7-ի առավոտյան սառցադաշտի սողքը ջրի մակարդակի բարձրացման Է հանգեցրել Ռիշիգանգա գետում, որը ողողել Է 13,2 մեգավատ հզորությամբ «Ռիշիգանգա» հիդրոԷլեկտրակայանը: Որոնողական գործողությանը մասնակցում են ազգային եւ տեղի փրկարարները, Հնդկա-տիբեթական ոստիկանության աշխատակիցները եւ զինվորականները: