Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն վերջ կտա Կիմ Չեն Ընի ռեժիմին, եթե Հյուսիսային Կորեան կիրառի միջուկային զենք. Պենտագոն

ԱՄՆ-ն վերջ կտա Կիմ Չեն Ընի ռեժիմին, եթե Հյուսիսային Կորեան կիրառի միջուկային զենք. Պենտագոն
Աշխարհ
11:31, 04 ноябрь 2022
ԱՄՆ-ն վերջ կտա Հյուսիսային Կորեայի ռեժիմին, եթե Փհենյանը փորձի միջուկային զենքի կիրառել, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ 

«Նախարար Օսթինը հաստատել է Միացյալ Նահանգների կոշտ հավատարմությունը ԱՄՆ պաշտպանական կարողությունների ամբողջ սեկտորի օգտագործման ընդլայնված զսպման ապահովմանը՝ ներառյալ միջուկային, սովորական և հակահրթիռային պաշտպանության կարողությունները, ինչպես նաև առաջադեմ ոչ միջուկային կարողությունները»,- ասվում է համատեղ կոմյունիկեի մեջ Վաշինգտոնում անցկացված ԱՄՆ-Հարավային Կորեա անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցության արդյունքներով։

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած հարձակում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ նրա դաշնակիցների ու գործընկերների վրա, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառմամբ, «կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի վերջին»։

Հարավային Կորեայի կողմից խորհրդակցությանը մասնակցել է պաշտպանության նախարար Լի Չժոն Սոփը։ 

Կոմյունիկեում նշվում է, որ կողմերը «անհանգստություն են հայտնել միջուկային և բալիստիկ հրթիռների պոտենցիալի զարգացման ուղղությամբ Հյուսիսային Կորեայի շարունակվող ջանքերի, ինչպես նաև մարտավարական միջուկային զենքի կիրառման վերաբերյալ հռետորաբանության կապակցությամբ»: