Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը

Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը
Աշխարհ
11:42, 11 ноябрь 2022
«Եզդիների ցեղասպանության պաշտոնապես ճանաչող օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն քվեարկությամբ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի Հայաստանի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։

«Մեծ երախտագիտությունն ենք հայտնում Լյուքսեմբուրգի կառավարությանը և խորհրդարանին՝ եզդի համայնքին շարունակական աջակցության և Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համատեքստում նրանց ջանքերի համար։

Շնորհակալ ենք, որ գործում եք հանուն պատմական արդարության ու դրա վերականգնման` ի շահ մարդու ու քաղաքացու իրավունքների, և ի շահ եզդիական դատի»։