Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս

Խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս
Աշխարհ
13:54, 14 ноябрь 2022
Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ ուխտավորներն այցելել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Ամարաս վանական համալիր։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունը։

Շեշտվում է, որ Ամարասը քրիստոնեական վաղմիջնադարյան համալիր է Մարտունու շրջանում և հանդիսանում է միջնադարյան Հայաստանի կարևորագույն հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը։