Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի պատասխանը կլինի ասիմետրիկ, արագ և դաժան․ ՌԴ նախագահը՝ իրենց հետ կամուրջներն այրողների մասին

«Մենք իսկապես ցանկանում ենք բարի հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ, այդ թվում՝ նրանց հետ, որոնց հետ հարաբերությունները վերջին ժամանակներում, մեղմ ասած չեն դասավորվում»,- այդ մասին այսօր ՌԴ դաշնային ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ իրենք իսկապես չեն ուզում կամուրջներ այրել, բայց եթե ինչ-որ մեկն իրենց բարի մտադրություններն ընկալում է որպես անտարբերություն կամ թուլություն, և ինքն է  մտադիր վերջնականապես այրել կամ նույնիսկ պայթեցնել այդ կամուրջները, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի ասիմետրիկ, արագ և դաժան։ 

«Ցանկացած սադրանքի կազմակերպում, որը վտանգ է ներկայացնում մեր անվտանգության արմատական հետաքրքրություններին, կփոշմանեն այդ քայլի համար այնպես, որ երբեք ոչ մի բանի համար չեն փոշմանել։ Դրանով հանդերձ մենք ունենք համբերություն, պատասխանատվություն, պրոֆեսիոնալիզմ, վստահություն մեր և մեր ճիշտ լինելու, և սթափ միտք՝ ցանկացած որոշում կայացնելիս»,- ասաց ՌԴ նախագահը։

Նա նաև նշեց, որ ինքը հուսով է, որ որևէ մեկի մտքով չի անցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել կարմիր գիծը։ Իսկ, թե որտեղ այն կհատի, դա իրենք կորոշեն ամեն կոնկրետ դեպքում։    

Տեսանյութը՝ factor.am