Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իտալիայում սողանքից հետո ավելի քան 10 մարդ անհետ կորած է համարվում

Իտալիայում սողանքից հետո ավելի քան 10 մարդ անհետ կորած է համարվում
Աշխարհ
20:40, 26 ноябрь 2022
Առնվազն 13 մարդ, ներառյալ նորածին երեխան, համարվում են անհետ կորած սողանքի հետեւանքով, որն առաջացել է Իսկիա կղզում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով: Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։

Փրկարար ծառայությունները որոնումներ են իրականացնում։

Շաբաթ օրը Իտալիայի իշխանությունները եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել հորդառատ անձրեւների եւ ամպրոպների պատճառով չորս շրջաններում՝ Կամպանիայում, Մոլիզեում, Լացիոյում եւ Սիցիլիայում, եւս 11 շրջաններում դեղին մակարդակ է սահմանվել: