Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ բոլոր այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները. Լավրով

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ բոլոր այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները. Լավրով
Աշխարհ
14:17, 01 декабрь 2022
Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների մասին, քան  կարգավիճակի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրոպական անվտանգության խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին երաշխիքներ տրամադրել այն իրավունքների վերաբերյալ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ընդգծել է Լավրովը։