Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիան 2023 թվականին Ուկրաինային կմատակարարի 250 միլիոն ֆունտ ստեռլինգի հրետանային արկեր

Մեծ Բրիտանիան 2023 թվականին Ուկրաինային կմատակարարի 250 միլիոն ֆունտ ստեռլինգի հրետանային արկեր
Աշխարհ
10:56, 19 декабрь 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի օրը Էստոնիայում բրիտանական զորքերի և Հյուսիսային Եվրոպայի ու Բալթյան երկրների ղեկավարների հետ հանդիպմանը մտադիր է հաստատել Ուկրաինային աջակցելու իր հանձնառությունը, հայտնում է The Guardian-ը։

Պարբերականի տվյալներով՝ նա կհայտարարի, որ Մեծ Բրիտանիան հաջորդ տարի Կիևին կմատակարարի հարյուր հազարավոր հրետանային արկեր՝ 250 միլիոն ֆունտ ստեռլինգի(գրեթե 305 միլիոն դոլար) պայմանագրով։ 

Նշվում է, որ այդ զինամթերքը կփոխանցվի ռազմական օգնության փաթեթի շրջանակներում, որն արդեն ներառում է հրթիռային համակարգեր և զենիթային զենքեր։