Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ դարից ի վեր առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի կարողանում խոսնակ ընտրել

Մեկ դարից ի վեր առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի կարողանում խոսնակ ընտրել
Աշխարհ
14:49, 04 январь 2023
Հանրապետական Քևին Մաքքարթին, որն առաջադրվել է ամերիկյան քաղաքականության մեջ կարևորությամբ երկրորդ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում, կրկին չի կարողացել ապահովել անհրաժեշտ թվով ձայներ։ Ավելի քան մեկ դարից ի վեր առաջին անգամ Սենատի ստորին պալատը չի կարողանում նախագահ ընտրել։
 
Քվեարկությունը տեղի է ունեցել երեք անգամ։ Մաքքարթին ստացել է Հանրապետական կուսակցության անդամների ընդամենը 202 ձայնը: Պաշտոնը ստանալու համար նրան անհրաժեշտ է առնվազն 218 ձայն։

Այս տարի պալատում կա 222 հանրապետական, սակայն խմբակցության 19 ամենապահպանողական անդամները չեն ցանկանում աջակցել նրան։ Նրանք քվեարկել են մեկ այլ հանրապետականի՝ Ջիմ Ջորդանի օգտին։

Մաքքարթիի գլխավոր մրցակիցը՝ դեմոկրատների թեկնածու Հակիմ Ջեֆրիսը, հավաքել է 212 ձայն։ Նրա օգտին քվեարկել են բոլոր դեմոկրատները։
Վերջին անգամ նման իրավիճակ, երբ առաջին փուլով չի հաջողվել ընտրել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, ստեղծվել էր 100 տարի առաջ։ 1923 թվականին թեկնածու ընտրելու համար պահանջվել է ինը փուլ։