Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն կամ պետք է լինի Թուրքիայի կողքին, կամ՝ ընդդեմ նրա․ Էրդողանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպանին

ԱՄՆ-ն կամ պետք է լինի Թուրքիայի կողքին, կամ՝ ընդդեմ նրա․ Էրդողանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպանին
Աշխարհ
15:02, 16 февраль 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Իրաքում մահապատժի ենթարկված 13 թուրքերի գործով ԱՄՆ դատապարտող հայտարարույթունը ծաղր է անվանել և ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպանին։ 

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է քուրդ զինյալներին աջակցելու մեջ ու ասել, որ ԱՄՆ-ի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ այն աջակցում է «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» և Սիրիայի քրդական ժողովրդի պաշտպանության միավորման ուժերին, որոնց Անկարան համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» մասնաճյուղ։

«ԱՄՆ-ն պիտի դադարեցնի ահաբեկիչներին աջակցությունը. պիտի լինի Թուքիայի կողիքն, կամ՝ ընդդեմ նրա», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների կողմից գերևարված 13 թուրքերը եղել են ռազմական և ոստիկանական համակարգերի անդամներ։ Զինյալները այս թուրքերին սպանել են իրենց խմբավորման դեմ սկսված ռազմական գործողության ընթացքում։ 

«Քրդական աշխատավորական կուսակցությունը»  հերքում է, որ երբևէ վնասել է որևէ գերու։ Այս մասին կուսակցությունը արձագանքել է իր կայքում, որտեղ ասվում է, որ իր ձեռքում պահվող որոշ գերիներ, այդ թվում  թուրքական հետախուզական ոստիկանության և ռազմական անձնակազմների անդամները, սպանվել են այդ տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան Իրաքի հյուսիսային Գարայի շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ ռազմական գործողություններ է սկսել դեռ փետրվարի 10-ից, իր սահմանից մոտ 35 կիլոմետ հարավ։ Գործողությունների նպատակը եղել է իր գերևարված քաղաքացիների հայտնաբերումը։

Սյուզի Սիրականյան