Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրթիռային հարձակում Իրաքի հյուսիսում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի վրա

Հրթիռային հարձակում Իրաքի հյուսիսում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի վրա
Աշխարհ
17:14, 16 февраль 2021
Իրաքի հյուսիսում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի վրա հրթիռային հարձակում է տեղի ունեցել։ Զոհվել է մեկ քաղաքացիական պայմանագրային զինծառայող և 5 վիրավորվել։ Վիրավրովել է նաև մեկ ամերիկացի զինվորական։ 

Հրթիռներն ընկել են Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտերքում տեղակայված ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի ռազմական ավիաբազայի մեջ և դրա մոտերքում։

CNN-ը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 5 վիրավորներից 4-ը Ամերիկայի քաղաքացիներ են։

Զոհված զինծառայողի ազգությունը դեռևս պարզ չէ, սակայն նշվում է, որ նախնական տվյալներով նա ամերիկացի չէ։  
Ավելի վաղ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարություն Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Էրբիլ քաղաքը հրթիռային հարվածների է ենթարկվել։ CNN-ը նշում է, որ կա հրապարակված տեսագրություն, թե ինչպես է այդ հրթիռներից մեկը ընկնում քաղաքի բանուկ հատվածում։

Տեղական ղեկավարությունը քաղաքացիներին հորդորել են մնալ տանը, մինչ իշխանությունները կհետաքննեն պատահարը։ 
ԱՄՆ Պետքարտուղար Անտոնի Բլինկենը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ «վրդովված» է այս առիթով, և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության  Վարչապետ Մասրուր Բարզանիի հետ զրույցում խոստացել է ԱՄՆ աջակցությւոնը՝ այս միջադեպի պատասխանատուների բացահայտման հարցում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Էրբիլում գտնվող ԱՄՆ զորքերը հրթիռային հարձակուման էին ենթարկվել անցյալ տարվա սեպտեմբերին, երբ երեք հրթիռ հարվածել էր այդ տարածքում գտնվող ԱՄՆ-ի կայանին, իսկ ևս երեքը վայրէջք էին կատարել մոտակայքում: Այդ հարձակման արդյունքում ԱՄՆ ոչ մի անձնակազմ չէր տուժել։ Քրդստանի տարածաշրջանային կառավարության ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ կասկածներ ունեն և հարձակումը կապում են Իրանի կողմից աջակցություն ստացած զինված խմբավորումների հետ, քանի որ հրթիռները արձակվել են հիմնականում շիա աշխարհազորայինների ՝ Հաշադ ալ Շաբբիի վերահսկողության տակ գտնվող տարածքից:

Սյուզի Սիրականյան