Ուկրաինային սպառազինության մատակարարումը կունենա անկանխատեսելի հետևանքներ. ՌԴ ԱԳՆ

Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող ցանկացած զենք «կվերաաղացվի», նման մատակարարումների հետևանքները կարող են լինել անկանխատեսելի, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրան խնդրել են մեկնաբանել լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կարող է մատակարարել հեռահար սպառազինություն՝ «Ղրիմի ուղղությամբ հարվածների համար»։
«Մենք բազմիցս ենք ասել, որ էսկալացիան ամենավտանգավոր ճանապարհն է, և դրա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Մեր ազդանշանները չեն ընկալվում, Ռուսաստանի հակառակորդները շարունակում են բարձրացնել խաղադրույքները»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
«Հատուկ ռազմական գործողության նպատակները ձեռք կբերվեն ցանկացած դեպքում, և այս ամբողջ զինտեխնիկան, որը աճող հոսքով ստացվում է տարբեր աղբյուրներից, բառացիորեն կվերաաղացվի»,- հավելել է նա։
Ռյաբկովի խոսքով՝ նման մատակարարումների հնարավորության մասին հայտարարությունները Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հիբրիդային պատերազմի տարրեր են։