Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանում երկօրյա սուգ է հայտարարվել

Ղրղզստանում երկօրյա սուգ է հայտարարվել
Աշխարհ
12:29, 01 май 2021
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ երկրում երկօրյա սուգ է հայտարարվել՝ մայիսի 1-ին և 2-ին. հաղորդում է Ինտերֆաքսը:

Նախագահի հրամանագրում նշվել է, որ ապրիլի 29-30-ը ղրղզա-տաջիկական սահմանին ռազմական հակամարտության հետևանքով մեծաթիվ զոհեր են գրանցվել ինչպես խաղաղ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինվորականների շրջանում:

Սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները, կդադարեցվեն զվարճալի հեռուստահաղորդումներն ու մշակութային միջոցառումները: Նախագահականից հայտնել են նաև, որ քայլեր են ձեռնարկվում տուժած ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար:

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սահմանային հակամարտության հետևանքով զոհվել է Ղրղզստանի 31 բնակիչ, տուժել են 120-ը: Զոհերի մեծ մասը քաղաքացիական բնակչությունից են:

Հակամարտության գոտուց տարհանվել է շուրջ 10 հազար բնակիչ: