Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում

Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում
Աշխարհ
14:55, 01 май 2021
Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում հզոր երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը եղել է 6.6 մագնիտուդ: Այս մասին տեղեկացնում է Интерфакс -ը:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից ոչ հեռու: Այս անգամ ցունամիի վտանգ չի հայտարարվել: Հավանական փլուզումների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն հայտարարվել է լեռնային շրջաններում սողանքների հավանականության մասին:

Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է երկրաշարժի հավանական հետևանքների արձագանքման շտաբ: