Պայթյուն Պակիստանի Փեշավար քաղաքում. Զոհերի թիվը հասել է 32-ի
Աշխարհ
Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում (hյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգ՝ Աֆղանստանի հետ սահմանին մոտ) պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, ևս 147-ը ստացել է վիրավորում։ Այս մասին այսօր հաղորդել է Geo-TV հեռուստաալիքը՝ հղում անելով ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին։
Նրանց տեղեկատվությամբ՝ մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը մզկիթում կեսօրվա աղոթքի ժամանակ, որտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ և զինծառայողներ։ Դեպքի վայրում փրկարարական գործողությունը շարունակվում է, զոհերի թիվը կարող է աճել։ Նշվում է, որ պայթյունի պահին մզկիթում կարող էր լինել մինչև 500 մարդ։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում արգելված «Պակիստանի թալիբների շարժում» խմբավորումը:
Փեշավարի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել քաղաքի բոլոր հիվանդանոցներում բժշկական օգնության ոլորտում, ինչպես նաև փրկարարական կազմակերպություններին հանձնարարել են ակտիվացնել արտակարգ օգնություն ցուցաբերելու միջոցառումները։