Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան ուղևորությունից

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան ուղևորությունից
Աշխարհ
13:10, 31 январь 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր իր երկրի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան ուղևորությունից՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո և «այս երկրում անկայունության հետ կապված»։

 «Հաշվի առնելով Իրանում տիրող անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Իրան ուղևորությունից, եթե չկա խիստ անհրաժեշտություն, իսկ այցելության դեպքում ցուցաբերել մեծ զգուշավորություն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հունվարի 31-ի հաղորդագրության մեջ։  

Ադրբեջանիի քաղաքացիներին, ովքեր այս պահին գտնվում են Իրանում, ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս հետևել նախազգուշական միջոցառումներին, ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հյուպատոսական և այլ հարցերով Իրանում Ադրբեջանի քաղաքացիները կարող են դիմել Թավրիզում Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։