Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իլոն Մասկը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար

Իլոն Մասկը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
Աշխարհ
10:30, 06 февраль 2023
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը թվիթերյան իր էջում գրել է, որ պատրաստ է Starlink տերմինալներ ուղարկել Թուրքիա, եթե դրանք պահանջվեն երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ 

Պատասխանելով սոցցանցի օգտատերերից մեկի հարցին, թե հնարավո՞ր է տերմինալներ ուղարկել փրկարարներին օգնելու համար, Մասկը պատասխանել է, որ Starlink-ը դեռ դրա համար թույլտվություն չի ստացել թուրքական իշխանություններից։

«SpaceX»-ը պատրաստ է տերմինալներ ուղարկել հենց այդ թույլտվությունը ստացվի»,- գրել է ձեռնարկատերը: