Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
19:28, 06 февраль 2023
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։

«Երկրաշարժի էպիկենտրոնը Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։ Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 11,7 մագնիտուդ։ Երկրաշարժի ուժգնությունը՝ MPV 5,4, խորությունը՝ 5 կիլոմետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։