Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկացի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվի Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանի դեմ ագրեսիայի համար

Ամերիկացի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվի Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանի դեմ ագրեսիայի համար
Աշխարհ
16:04, 16 февраль 2023
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Նա Թվիթերում արձագանքել է Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF) Բաքվի կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ։

«Ինչո՞ւ է IAC-ը (Միջազգային տիեզերագնացության կոնգրես) Ադրբեջանում․ մի երկիր, որը մեղավոր է վերջին ռազմական ագրեսիայի մեջ իր հարևան Հայաստանի դեմ: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը: Ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ սեպտեմբերին ու դատապարտվել Եվրախորհրադարանի կողմից։ Freedom House-ի վերջին զեկույցում Ադրբեջանը քառակողմ կապի մեջ է Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենակոռումպացված երկրների: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ինդեքսով 180 երկրների շարքում Ադրբեջանին դասում է 154-րդ տեղում (ընդամենը 1 տեղ առաջ Ռուսաստանից, շնորհավորում եմ Ադրբեջանին)։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը Ադրբեջանին դասակարգում է 128-րդ տեղը 180 երկրների մեջ՝ իրենց ներկայիս կոռուպցիայի ընկալման ինդեքսով, կրկին Ռուսաստանից ընդամենը մեկ տեղով բարձր»,- գրել է Ռեյզմանը։

Հավելենք, որ Բաքվում Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը նախանշված է այս տարվա հոկտեմբերի 2-6-ը։

Թարգմանությունը՝ factor.am