Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Բաքվում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Աշխարհ
18:50, 16 февраль 2021
Փետրվարի 18-ին Բաքու կմեկնեն Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին և նրա տեղակալը:

Այցի շրջանակում Զալկալիանին կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովին ու Մևլութ Չավուշօղլուին:

Նշենք, որ այս երեք երկրների ԱԳ ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2019 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում: