Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաջիկստանում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Տաջիկստանում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Աշխարհ
14:11, 23 февраль 2023
Տաջիկստանում՝  Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում, տեղի է ունեցել 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 03:37-ին։ Օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։