Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Զելանդիայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
14:49, 04 март 2023
6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի հյուսիս-արևելքում: 
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Կերիկերի գյուղից 928 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախը 150 կիլոմետր խորության վրա է եղել։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: