Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Աշխարհ
Երեքշաբթի՝ մարտի 21-ին, Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 12 հազար բնակչություն ունեցող Իշկաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք։
Օջախը գտնվել է 185 կմ խորության վրա՝ Պակիստանի և Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանի մոտ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Reuters-ի փոխանցմամբ՝ ուժեղ ցնցումներ են զգացվել Պակիստանի և Աֆղանստանի մայրաքաղաքներում։