Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժգին երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում

Ուժգին երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
Աշխարհ
16:08, 23 март 2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի հարցերով վարչությունը (AFAD):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գեքսունի շրջանում։ Երկու րոպե անց գրանցվել է ևս մեկ ցնցում 4 մագնիտուդ ուժգնությամբ: 

Այս պահին հնարավոր ավերածությունների կամ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։