Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 10-ից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 2900 հրթիռ

Մայիսի 10-ից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 2900 հրթիռ
Աշխարհ
14:00, 16 май 2021
Մայիսի 10-ից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 2900 հրթիռ։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն` հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակին։

Նշվում է, որ իսրայելական ՀՕՊ «Երկաթե գմբեթ» համակարգը հաջողությամբ որսացել է 1150 հրթիռ:

«Գազայի հատվածից Իսրայել է արձակվել շուրջ 2900 հրթիռ, որից 450-ը ընկել է հենց Գազայի հատվածում: «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է շուրջ 1150 հրթիռ»,-ասված է բանակի հաղորդագրության մեջ:

Երուսաղեմում հուզումներն սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից շուրջ 2900 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 2450 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 450-ը ընկել է Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության կարևոր դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: