Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վորոնեժում, նախնական տվյալներով, ԱԹՍ է ընկել․ կան տուժածներ

Վորոնեժում, նախնական տվյալներով, ԱԹՍ է ընկել․ կան տուժածներ
Աշխարհ
12:30, 09 июнь 2023
Վորոնեժի Բելինսկի փողոցում, նախնական տվյալներով, անօդաչու թռչող սարք է ընկել, տեղում աշխատում են հատուկ ծառայությունները, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Նա ասել է, որ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ։

Telegram ալիքներն ավելի վաղ հայտնել էին, որ պայթուցիկներով բեռնված անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ։ Տեղի բնակիչները պայթյունի ձայն են լսել։