Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի կենտրոնում՝ Լուժնիկով շրջանում, պայթյուններ են հնչել

Մոսկվայի կենտրոնում՝ Լուժնիկով շրջանում, պայթյուններ են հնչել
Աշխարհ
20:38, 19 июнь 2021
Մոսկվայի կենտրոնում՝ Լուժնիկով շրջանում, մի քանի պայթյուն է հնչել։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում, որոնցում ծխի բարձր սյուն է երևում. գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախնական տվյալներով՝ հրդեհ է բռնկվել հրատեխնիկայի պահեստում։ տեղեկություններն այն մասին, որ հենց այդ պահեստն է հրդեհվել, ճշգրտվում են:

ТАСС-ի տվյալներով՝ վառվող պահեստից կրակն անցել է հարևան շինությանը։ Հիմա հրդեհի մակերեսը կազմում է 150 քառակուսի մետր։ Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան (բարդության աստիճաններն ընդհանուր հինգն են)։