Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպանվել է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում Իտալիայի դեսպանը

Սպանվել է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում Իտալիայի դեսպանը
Աշխարհ
17:00, 22 февраль 2021
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Իտալիայի դեսպանը և ևս երկու մարդ սպանվել են այդ երկրի արևելքում գտնվող ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա հարձակման արդյունքում, հայտնում է TASS գործակալությունը։

Ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել առավոտյան ժամը 10.15-ին (Գրինվիչի ժամանակով 08.15-ին) հարձակվողների կողմից առևանգման փորձի ժամանակ, Կանիամահորո քաղաքի մոտակայքում, որը գտնվում է տարածաշրջանային մայրաքաղաք Գոմայից մի քանի մղոն հյուսիս:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու ընկերներին: Նա նշել է, որ «դաժան հարձակման» մանրամասները պետք է բացահայտվեն և դրա համար բոլոր ջանքերը կգործադրվեն: